Շատ նկարիչներ վախենում են դատարկ կտավից, սակայն դատարկ կտավն ինքն է վախենում իսկական կրքոտ նկարչից, որը խիզախում է և մեկնդմիշտ իր մեջ հաղթահարում հետևյալ բառերի հիպնոսը. «Դու ոչինչ անել չգիտես»:Կյանքն ինքը նույնպես մշտապես շրջվում է դեպի մարդն իր վհատեցնող, անվերջ հուսահատեցնող, ոչինչ չասող դատարկ կողմով, որի վրա, ինչպես դատարկ կտավի, ոչինչ գրված չէ:
Բայց որքան ել դատարկ, աննպատակ և մեռած ներկայանա կյանքը, եռանդուն, հավատացյալ, կրակոտ և ինչ-որ բան իմացող մարդը թույլ չի տա, որ այն իր քթից բռնած ման ածի...
Վինսենթ Վան Գոգ

       Վրույր Գալստյանի ստեղծագորությունը զարգացում ապրեց մինչև այն պահը քանի դեռ նա վրձինը ձեռքն էր վերցնում: Այստեղ կարիք չկա գուշակություններ անել կանխատեսումները հիմնվում են նրա ստեղծագործության իրողության վրա:
Իզուր չէ, որ մեծն Սարյանը նրան որակել է որպես «հատուկ ուշադրության արժանի երևույթ»: